ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի անվտանգության տեսանկյունից ամենևին ձեռնտու չէ Իրանի ներքաշվելը որևէ խոշոր հակամարտության մեջ

Հայաստանի անվտանգության տեսանկյունից ամենևին ձեռնտու չէ Իրանի ներքաշվելը որևէ խոշոր հակամարտության մեջ
02.10.2024 | 11:32

Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, մեր տեսանկյունից, իհարկե, արդար է, ճիշտ է՝ հաշվի առնելով ինչպես իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ հայ-իրանական կապերը։

Բայց եթե գլոբալ նայենք խնդրին, ապա այս պահին Հայաստանի անվտանգության տեսանկյունից ամենևին էլ ձեռնտու չէ Իրանի ներքաշվելը որևէ խոշոր հակամարտության մեջ։

Սյունիքի մարզի վրա աչք տնկած մեր թշնամիները՝Ադրբեջանը, Թուրքիան, Անգլիան, սպասում են հարմար աշխարհաքաղաքական պահի, որ փորձեն օրերի ընթացքում տիրանալ Սյունիքին։ Հիմա այդ ծրագրերին մեծ մասամբ խանգարում է Իրանը՝ թույլ չտալով սահմանների փոփոխություն իր հարևանությամբ։

Իրանի ներքաշվելը խոշոր պատերազմի մեջ Ադրբեջանին ու Թուրքիային թույլ կտա հարձակվել Հայաստանի վրա։

Բոլոր դեպքերում, հատկապես Երասխում, Մեղրիում և Վարդենիս-Ճամբարակ հատվածում պետք է զգոնությունը հասցնենք գերագույն աստիճանի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 10627

Մեկնաբանություններ